«Լույս» երիտասարդական կազմակերպության անդամները Ադիգեայում կատարել են հայկական «Գետաշեն» երգը
Նովոռոսիյսկի «Լույս» երիտասարդական կազմակերպության անդամները Ադիգեայի լեռների Լագո-Նակի սարահարթում երգել են հայկական «Գետաշեն» հայրենասիրական երգը:
Գետաշենն Արցախի ամենահին հայկական գյուղերից է, որի բնակչությունը 1991 թվականին տեղահանվել է։ Երգը գրվել է 1992 թվականին երգահան գուսան Հայկազունի (իսկական անունը՝ Գագիկ Ստեփանի Նազարյան) կողմից։ Նազարյանը «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավարն է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից: