Լրագրողները՝ ճնշման տակ. երկրորդ եռամսյակում արձանագրվել է 42 խախտում

22 Հուլիսի 2026, 18:51

Քաղաքականություն

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում արձանագրվել է լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք: Այս մասին հայտնել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ դեպքերից մեկը վերաբերել է ֆիզիկական բռնությանը, 30-ը՝ տարբեր տեսակի ճնշումներին, իսկ 11-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտմանը։

Աշոտ Մելիքյանը նշել է, որ արձանագրված դեպքերի գրեթե մեկ քառորդը տեղի է ունեցել նախընտրական քարոզարշավի և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը: