ԼՂ-ից 100 հազար մարդու բռնի տեղահանումն անսպասելի էր. նրանց տրամադրվելիք միջոցները բյուջեում ներառված չեն. ֆինանսների նախարար
15 Նոյեմբերի 2023, 12:40
Լեռնային Ղարաբաղից 100 հազար մարդու բռնի տեղահանումն անսպասելի էր: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Իհարկե, Ադրբեջանի վարած քաղաքականությունը ակնհայտ էր դարձնում էթնիկ զտում իրականացնելու հանցավոր մտադրությունը, սակայն նման կարճ ժամանակահատվածում 100 հազար մարդու բռնի տեղահանումն, իրոք, անսպասելի էր։
Եկամուտների բարձր հավաքագրման ու անհրաժեշտ պահուստների ձևավորման շնորհիվ հնարավոր է եղել ֆինանսավորել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության ապահովման պատշաճ կազմակերպումը և առաջնային օժանդակության տրամադրումը», — նշել է նա։
Նա ընդգծեց, որ բյուջեի նախագիծն հաստատվում էր հենց այդ օրերին և նրանց տրամադրվելիք միջոցներն ու գումարները այս ծրագրում ներառված չեն։