ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

30 Նոյեմբերի 2023, 18:15

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին՝ իրենց տներ վերադառնալու իրավունք, որը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանը՝ 2023 թ. նոյեմբերի 17-ի իր որոշմամբ։ Այս մասին X-ի էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։

«Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել ենք Հայաստանում նրանց իրավիճակին վերաբերող հարցեր», — գրել է նա։