Լյովիկ Միքայելյանն ու Կնյազ Իբոյանն ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ԵԱ-ի եզրափակչում են

09 Մարտի 2025, 21:03

Սպորտ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ ըմբիշները անցել են եզրափակիչ:

92 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Կնյազ Իբոյանը 10:0 հաշվով հաղթել է Դենիս Սախալյուկին (Ուկրաինա) և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի ռուսաստանցի Մուհամեդ Խանիևի հետ:

61 կգ քաշային Լյովիկ Միքայելյանը 11:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Նիկիտա Աբրամովին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կփորձի ռևանշ վերցնել ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևից: