Մ15 ԵԱ․ Ըմբշամարտիկ Արամ Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր

28 Հունիսի 2025, 19:00

Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 68 կգ Արամ Սարգսյանը Մ 15 Եվրոպայի առաջնության եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել ոսկե մեդալ։

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։

44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի Մ15 տարեկանների հավաքականը նվաճել է 6 մեդալ՝ թիմային պայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը։