Մ20 ԵԱ. Ըմբիշ Սարգիս Բեգոյանը՝ ոսկե մեդալակիր, Ռազմիկ Եփրեմյանը՝ բրոնզե մեդալակիր

06 Հուլիսի 2025, 22:02

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Եզրափակչում Բեգոյանը 5:5 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Սայտիևին:

Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր՝ մեդալի համար գոտեմարտում 3:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Մուհամմադ Աբասզադին: