Մահացել է ֆրանսիացի դերասանուհի և գրող Մարինա Վլադին
24 Սեպտեմբերի 2026, 20:50
88 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և գրող Մարինա Վլադին։ Նա նկարահանվել է տասնյակ ֆիլմերում և 1963 թվականին արժանացել Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակին։ Նա նաև զբաղվել է երաժշտությամբ և հեղինակել մի շարք գրքեր։
1970 թվականին Վլադին ամուսնացել է խորհրդային բանաստեղծ, դերասան և երգիչ Վլադիմիր Վիսոցկու հետ։ Նրանց ամուսնությունը շարունակվել է մինչև Վիսոցկու մահը՝ 1980 թվականը։ Ավելի ուշ նա ամուսնուն նվիրված գիրք է գրել՝ «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչքը» վերնագրով։