Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

01 Հոկտեմբերի 2026, 19:21

Հայեր

Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ, նախնական տվյալներով, արձանագրվել է պայմանագրային զինծառայողի հանկարծամահության դեպք, որը կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Նախարարությունից պարզաբանել են, որ, սահմանված ընթացակարգի համաձայն, ծառայության հետ չկապված պատճառներով մահվան դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվում։

«Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- ընդգծել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։