Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, պիտի մարդիկ մեռնե՞ն՝ անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ. Արամ Օրբելյան
11 Նոյեմբերի 2026, 12:12
«Մահապատի՞ժ եք վերականգնել Հայաստանում, պիտի մարդիկ մեռնե՞ն՝ անկախ նրանից՝ մեղավոր են, թե անմեղ»։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքին։
«Առաջին դեպքը չէ, որ քաղաքապետի թեկնածուն ընտրությունների ժամանակ կալանքի տակ է լինում։ Քրեակատարողական հիմնարկը կասի՝ դե ես ի՞նչ անեմ, շտապօգնություն եմ կանչել, շտապօգնությունը կասի՝ ես ի՞նչ անեմ, եկել եմ, արդեն մահացած է եղել։ Սա փորձում են բաղդատել, ամեն մեկն իր կտորները՝ ես մեղավոր չեմ։ Մեղավորը Հայաստանի Հանրապետությունն է, երբ որ իր վերահսկողության տակ գտնվող անձը մահանում է»,- նշել է փաստաբանը։