ՄԱԿ-ի գագաթնաժողովում պետությունների սահմանազատում կլինի. Անատոլի Մատվիյչուկ

19 Հունիսի 2024, 22:30

Քաղաքականություն

Ռուս ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկման հավանականությունը ՀՀ ԱԳՆ հայտարարության ֆոնին՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով COP29 գագաթնաժողովից հետո:

«Փաստն այն է, որ խաղաղ գործընթացը, որն այսօր տեղի է ունենում Բաքվի և Երևանի միջև, մշտապես խոչընդոտվում է երկու կողմերի անհիմն հավակնություններով։ Ադրբեջանը չի ցանկանում որոշ տարածքներ ճանաչել հայկական, հայերն ուզում են, որ ամեն ինչ լինի այն տարածքային գծագրերի շրջանակներում, որոնք եղել են Խորհրդային Միության օրոք։ Իրականում գործընթացը փակուղի է մտնում։ Պետք է իշխանությունները նստեն, արդարացնեն միմյանց պնդումները և սկսեն խոսել խաղաղության պայմանագիր կնքելու տեսանկյունից։

Բացի այդ, բուն Հայաստանում կա անկայուն քաղաքական իրավիճակ, նկատի ունեմ, որ այնտեղ են լցվել արևմտյան կուրատորները՝ ֆրանսիացիները, ամերիկացիները և ՆԱՏՕ-ի այլ անդամներ, բացի Անգլիայից: Անգլիան խաղում է ճիշտ նույն խաղը, բայց մյուս կողմից՝ Թուրքիայում և Ադրբեջանում։ Կարծում եմ, որ սա այլևս խաղ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ խաղ է երկու ճամբարների միջև, որոնք փորձում են հաստատվել Հարավային Կովկասում։ Թուրքիան և Իրանը դեռ չեն ասել իրենց խոսքը:

Այսինքն՝ այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում, որ արդարացված են այս իրավիճակում առկա քաղաքական աբսուրդի տեսանկյունից։ Որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը հաշտություն են կնքում, բայց մյուս կողմից այս խաղաղությունը նրանց պետք չէ:

Եվ ես կարծում եմ, որ եթե գնահատենք հեռանկարները, ապա միանգամայն հնարավոր է, որ եթե նրանք համաձայնության չգան խաղաղ կարգավորման, խաղաղության, սահմանների գծման շուրջ, ապա միանգամայն հնարավոր է, որ ռազմական հակամարտություն առաջանա՝ բոլորովին այլ հիմքի վրա։ Հիմք ընդունելով արդեն դաշնակից քաղաքական ուժերը, որոնց տեսանկյունից կարող են լինել մի կողմից Թուրքիան, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, մյուս կողմից՝ Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի որոշ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ։

Բայց հարկ կլինի նաև վերապահում անել, որ Իրանն ունի իր շահը, և Իրանի տեսանկյունից այս հարցը նույնպես դեռ լուծված չէ»,- ասել է փորձագետը։

Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումն այս գործընթացներում՝ Մատվիյչուկը նշել է, որ այդ երկիրը որոշակի ժամանակով չեզոք դիրք է զբաղեցնում:

«Ես սկզբունքորեն չեմ խոսում Ռուսաստանի շահերի մասին այս տարածաշրջանում, քանի որ Ռուսաստանը դադար է վերցրել, թե որ ուղղությամբ է թեքվելու Հայաստանի իշխանությունը, և այդ կողմը կգրավի Ռուսաստանը: Ահա այսպես եմ պատկերացնում ես », — նշել է Մատվիյչուկը։

Վերլուծաբանը կարծում է, որ Բաքվում կայանալիք գագաթնաժողովին երկրները կլիմայի վերաբերյալ տարբեր տեսակետներ կարտահայտեն, իսկ դա իր հերթին կհանգեցնի նրանց քաղաքական հայացքների պառակտմանը։

«Կլիմայի հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովում պետությունների տարանջատում կլինի։ Ոմանք կմիանան այս գագաթնաժողովին ՝ մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները սահմանափակելու պայմանով, մյուսները դեմ կլինեն։Դա կլինի բևեռացում, և Ադրբեջանը դա կդիտարկի այս կամ այն խմբավորմանը միանալու հնարավորության տեսանկյունից»,- ամփոփել է Alpha News-ի զրուցակիցը:

Հիմա եթերում