ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը

18 Հունվարի 2025, 13:10

Քաղաքականություն

Հունվարի 17-ին, մի խումբ երիտասարդներ ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցել Վրաստանի հայ համայնք Հկ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը Հարավային Կովկասում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի անունով։ Նամակին կցված են «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ 1918-2023» (վրացերեն լեզվով) և «AZERBAIJAN’S GENOCIDAL POLICY AGAINST ARMENIANS 1918-2023» (անգլերեն թարգմանությունը) գրքերը, որտեղ հակիրճ նկարագրված են անցած դարում Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական կոտորածները և ջարդերը։ Երիտասարդները նաև բացել էին Բաքվում ապօրինի կալանավորվածներին աջակցող պաստառ և Արցախի դրոշն շենքի դիմաց:

Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը։