ՄԱԿ-ից ոչ մի արձագանք չի լինի. Ալեքսանդր Ցինկերը՝ Լեմկինի ինստիտուտի կոչի մասին

Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Լեմկինի ինստիտուտի տարածած հայտարարությանը, ըստ որի՝ ՄԱԿ-ին կոչ է արել չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը:

Փորձագետը կարծում է, որ Լեմկինի ինստիտուտի կոչին ՄԱԿ-ից ոչ մի արձագանք չի լինի։

«ՄԱԿ-ի կողմից այս հայտարարությանը ոչ մի արձագանք չի լինի։ Իսկ եթե հետևի, ապա այն կհնչի այսպես. քանի որ ՄԱԿ-ի ծառայությունների շրջանակներում որոշում չկա Ադրբեջան պետությունը ագրեսոր հայտարարելու և դրա հիման վրա այդ երկրի հետ ինչ-որ հարաբերություններ արգելելու կամ պատժամիջոցներ կիրառելու մասին, ապա դրան միջազգային արձագանք էլ չի լինի։ ՄԱԿ-ն արձագանքում է միայն այն ժամանակ, երբ իր ինչ-որ ծառայություններ, ինստիտուտներ, կոմիտեներ կամ դատարաններ իրենք են որոշում կայացնում։ Կատարման համար պարտադիր են միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իսկ եթե դա չի եղել, ապա արձագանքները շատ հաճախ նույնն են լինում», — ասել է Ցինկերը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ հակամարտության ֆոնին Հայաստանը նույնպես դիմել է ՄԱԿ-ին և ի պատասխան ստացել արձագանք, որ «եկեք համերաշխ ապրենք, որ մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել համբերությունը, զբաղվել լուծումների որոնմամբ և այլն»։
«Եվ ես կարծում եմ, որ Լեմկինի ինստիտուտի կոչին կհետևի նույնպիսի արձագանք, եթե ընդհանրապես ինչ-որ արձագանք լինի։ Բայց ես կարող եմ սխալվել, և եթե, այնուամենայնիվ, ինչ-որ արձագանք լինի հօգուտ Հայաստանի, ապա ես միայն ուրախ կլինեմ», — եզրափակել է Ցինկերը։