ՄԱԿ-ում հույս ունեն, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի
15 Մարտի 2024, 11:46
ՄԱԿ-ում հույս ունեն, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահ Դենիս Ֆրենսիսը:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումների վերսկսումը և մյունխենյան հանդիպումը, որին հաջորդել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Մենք հավատում և սպասում ենք, որ լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն խաղաղության և անվտանգության, ինչպես նաև առաջընթացի հասնելու և վերականգնելու ուղղությամբ», — հայտարարել է Ֆրենսիսը՝ ուրբաթ ելույթ ունենալով Բաքվում ընթացող XI գլոբալ համաժողովում: