Մակրոնը գովաբանել է Հայաստանին Ռուսաստանը լքելու պատրաստակամության համար. գերմանացի քաղաքագետ

11 Դեկտեմբերի 2023, 21:46

Կարծիք | Քաղաքականություն

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարձակ քայլ է։

Փորձագետի կարծիքով՝ Եվրամիության բոլոր ջանքերն ուղղված են ռուսական տնտեսության ոչնչացմանը։

«Պարզապես պետք է հասկանալ, որ Եվրամիության առաջնորդների բոլոր ջանքերն ուղղված են ռուսական տնտեսության ոչնչացմանը, որպեսզի Ռուսաստանը չկարողանա պատերազմ տանել Ուկրաինայում։ Մենք տեսնում ենք նաև անձնական հարձակումներ Վլադիմիր Պուտինի վրա, որոնք արվում են նրան մեկուսացնելու, նվաստացնելու, աշխարհում նրա համար շատ անհարմար միջավայր ստեղծելու նպատակով։

Իսկ Ֆրանսիայի նախագահն ուղղակի բարձրաձայնել է այն, ինչ մտածում են Գերմանիայի կառավարության ղեկավար Օլաֆ Շոլցը եւ Եվրամիության այլ երկրների ղեկավարները։ Այս ժեստով Էմանուել Մակրոնը գովել է Հայաստանին, որ պատրաստ է հեռանալ Ռուսաստանից՝ ստորագրելով Հռոմի ստատուտը։ Թե՛ Ֆրանսիան, թե՛ Գերմանիան կանեն ամեն ինչ, որպեսզի խրախուսեն Հայաստանին շարունակել նման քայլերը։

Որքանո՞վ է այս ամենն իրականում տեղավորվելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մեջ, մեծ հարց է։ Ես անձամբ կասկածում եմ։ Կարծում եմ, որ Հայաստանը մանևրելու է Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչպես դա բավականին հաջող արել է բավականին վերջին 30 տարիների ընթացքում»,- ասել է Ալեքսանդր Ռարը։