«Մալերի երաժշտական շաբաթներ» հեղինակավոր փառատոնը կմեկնարկի Հասմիկ Թորոսյանի համերգով

21 Հուլիսի 2026, 12:37

Մշակույթ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Հասմիկ Թորոսյանը հուլիսի 21-ին ելույթ կունենա Իտալիայի Դոբիակո (Տոբլախ) քաղաքի Գուստավ Մալերի անվան համերգասրահում։ Երգչուհու հետ նույն բեմում հանդես կգա «Orchestra Haydn di Bolzano e Trento» նվագախումբը ՝ դիրիժոր Միկելե Մարիոտիի ղեկավարությամբ։

Ծրագրում ընդգրկված են Ռիխարդ Շտրաուսի «Չորս վերջին երգերը» վոկալ շարքը և Գուստավ Մալերի 4-րդ սիմֆոնիան, որի եզրափակիչ մասում Թորոսյանը կկատարի սիմֆոնիայի սոպրանոյի պարտիան։

Այս համերգով կմեկնարկի «Գուստավ Մալերի երաժշտական շաբաթներ» ամառային փառատոնը։