Մալխաս Ամոյանը դուրս եկավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ

13 Փետրվարի 2024, 12:00

Սպորտ

Հայ ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) հաղթել է Մ23 աշխարհի գործող չեմպիոն, մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին և դուրս եկել Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2024թ. առաջնության եզրափակիչ:

Մրցաշարի ոսկու համար Ամոյանը կմրցի թուրք ըմբիշ Յունուս Բասարի հետ: