Մամիկոն Ասլանյանի նկատմամբ բացակայելու արգելքը վերացվել է․ մնացել է 3 մլն դրամ գրավը

18 Սեպտեմբերի 2026, 16:50

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցը վերացվել է․ այս մասին @ArmeniaSputnik-ին հայտնել է անձամբ Ասլանյանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է պահպանվել միայն 3 միլիոն դրամի չափով գրավը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր Վանաձորի նախկին քաղաքապետին նոր մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ իրավապահ մարմնի՝ Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է 24,890,000 ՀՀ դրամի գույքային վնաս։