Մամիկոն Խուրշուդյանի «Հայրեններ» գիրքը թարգմանվել է անգլերեն

25 Հունվարի 2024, 22:00

Մշակույթ

Մամիկոն Խուրշուդյանը Լոս Անջելեսում ներկայացրել է իր «Հայրեններ» գիրքը, որը պատմում է Արցախյան պատերազմում վիրավորված 20 հերոսների ազատության և հայրենիքի համար նրանց մղած պայքարի մասին։

Արցախյան պատերազմում վիրավորված ու ոտքի կանգնած հերոս տղաների իրական պատմություններ։

Գիրք գրելու գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Մամիկոնն օգնում էր Երևանի զինվորական հոսպիտալում գտնվող ծանր վիրավորում ստացած զինվորներին։

Գիրքն անգլերեն թարգմանել է հերոսներից Տիգրան Գասպարյանը։ Այն տպագրվել է USACHR կազմակերպության օգնությամբ, որի հիմնադիր Անուշ Մուրադյանը շատ հպարտ է իրենց կատարած աշխատանքով։

Ներկայումս մշակվում են երկրորդ և երրորդ գրքերը, որոնք նույնպես կթարգմանվեն անգլերեն։ Դրանցում ներկայացված է ևս 70 զինվորի պատմություն։

Գրքի հեղինակը հույս ունի, որ աշխարհը կտեսնի մեր անմարդկային հարևանի իրական դեմքը, որը խոշտանգել է հայ տղաներին։ Նա նաև հույս ունի, որ աշխարհասփյուռ հայերը սոցիալական ցանցերի միջոցով կապ կհաստատեն Արցախյան պատերազմին մասնակից տղաների հետ և ըստ արժանվույն կգնահատեն նրանց սխրանքը: