Մանախը հացադուլ է անում​

07 Հոկտեմբերի 2026, 16:45

Քաղաքականություն

Փաստաբան Աննա Ծառուկյանը գրել է․​

«Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը։ Մի բան կարող եմ ասել արդեն հիմա` այն դեպքը, որը վերագրվում է Արթուր Այվազյանին՝ «Մանախին», բալիստիկ տեսանկյունից պարզապես աբսուրդ է։

Քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո հանրությունը հնարավորություն կունենա տեսնելու փաստերը և հասկանալու, թե որքան անհավանական քրեական վարույթի մասին է խոսքը։ Մանրամասներն այս պահին, նախաքննության գաղտնիքով պայմանավորված, չեմ կարող հրապարակել։ Դեռ այսքանը»։

Հիմա եթերում