Մանվել Խնձրցյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

25 Ապրիլի 2026, 20:15

Սպորտ

Մանվել Խնձրցյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ազամատ Տուսկաևին (Սերբիա) 1-6 հաշվով պարտվելիս՝ Մանվելը կարողացավ հավասարեցնել հաշիվը և արդյունքում ժամանակից շուտ հաղթանակ տարավ 18:6 հաշվով։

Մանվել Խնձրցյանը դարձավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր՝ մինչև 57 կգ քաշային կարգում։

Սա նրա երկրորդ բրոնզն է մեծահասակների Եվրոպայի առաջնություններում։