Մարատ Աճեմյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն

21 Օգոստոսի 2024, 19:40

Սպորտ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Մարատ Աճեմյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Եզրափակչում հայ ըմբիշը 3-6 հաշվով պարտվել է ռուս Ասլանբեկ Կոստոևին։