Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակի հոգեհանգստյան արարողություն՝ Կուբանի Սուրբ Սարգիս եկեղեցում
14 Ապրիլի 2026, 17:45
Կուբանի Սլավյանսկ քաղաքում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ ադրբեջանական ջարդերի զոհ դարձած Մարաղայի բնակիչների։ Հոգեհանգստյան արարողությունն անցկացրել է Տեր Թադևոս քահանան։ Արարողությունից հետո տեղի է ունեցել ծաղիկների խոնարհում խաչքարի մոտ։
34 տարի առաջ՝ 1992 թվականի ապրիլի 10-ին, հայկական Մարաղա գյուղը ենթարկվել է նախապես ծրագրված և դաժան ջարդի։ Պաշտոնական տվյալներով՝ սպանվել է 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվել է ադրբեջանական զորքերի կողմից։ 29 կին և 9 երեխա վերցվել են պատանդ, իսկ 19 մարդու ճակատագիրը մինչ օրս անհայտ է։