Մարգարիտա Պոզոյանը ելույթ կունենա Մոսկվայում կայանալիք «Ծիրան» տոնակատարությանը

05 Հուլիսի 2025, 23:30

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Մարգարիտա Պոզոյանը հուլիսի 6-ին ելույթ կունենա Մոսկվայի Եկատերինյան այգու Մեծ բեմում՝ «Ծիրան» տոնակատարության շրջանակներում։

Մարգարիտա Պոզոյանը հեղինակ և կատարող է, Առաջին ալիքի «Գոլոս» նախագծի մասնակից, հաղորդավարուհի, վոկալի երաժշտական մանկավարժ և պրոդյուսեր։