Մարգարիտա Սարգսյանը, Գեորգի Մնացականյանը և Ասյա Պողոսյանը՝ «Կովկասի գավաթ» փառատոնի դափնեկիրներ

12 Փետրվարի 2025, 09:25

Մշակույթ

Օրերս Ռուսաստանի Նալչիկ քաղաքում կայացել է «Կովկասի գավաթ» բեմարվեստի միջազգային մրցույթ-փառատոնը: Փառատոնի հաղթող են դարձել Կիսլովոդսկի Ս. Վ. Ռախմանինովի անվան երաժշտական դպրոցի «Խոսքի տաճար» մանկական երաժշտական թատրոնի սաները: «Կախարդական մատանի» ներկայացումը պատանիներին բերել է փառատոնի Գրան պրին:

Կիսլովոդսկի բնակիչներ Մարգարիտա Սարգսյանը, Գեորգի Մնացականյանը և Ասյա Պողոսյանը պարգևատրվել են 1-ին և 2-րդ կարգի դիպլոմներով: