Մարգարիտա Սիմոնյանի վեպը գլխավորել է «Մոսկվայի գրքի տան» վաճառքի վարկանիշը

22 Սեպտեմբերի 2026, 23:20

Հայեր

«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նոր՝ «Ոչ առաջին սերը. վշտի և ուրախության խոստովանություն» գիրքը գլխավորել է «Մոսկվայի գրքի տան» վաճառքի վարկանիշը։

Գիրքը վաճառքի ցանկում առաջին տեղն է զբաղեցրել սեպտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածի արդյունքներով։ Սիմոնյանն իր Telegram-ալիքում խոստովանել է, որ նման հաջողություն չէր սպասում։

«Եթե ինձ երիտասարդ տարիներին ասեին, որ գոյություն ունեն այլմոլորակայիններ, որոնք շուտով կայցելեն մեզ, կգան ինձ մոտ ու կասեն՝ «սարքիր ինձ համար խաշ», ես, հավանաբար, դրան ավելի հեշտ կհավատայի, քան այն բանին, որ մի օր գիրք կգրեմ, որը վաճառքներով կգերազանցի Մարինինայի և Պելևինի գրքերին», — նշել է նա։