Մարգարիտա Սիմոնյանը կգլխավորի ՌԴ մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդը
22 Հոկտեմբերի 2026, 20:36
«Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կգլխավորի Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչին կից գործող հասարակական խորհուրդը։ Համապատասխան առաջարկը նրան արել է օմբուդսմեն Յանա Լանտրատովան։
Նա նշել է Սիմոնյանի՝ բարդ իրավիճակներում լուծումներ գտնելու և պատասխանատու մարդկանց համախմբելու կարողությունը՝ վստահություն հայտնելով, որ խորհուրդը կդառնա քաղաքացիներին աջակցելու արդյունավետ հարթակ։
Մարգարիտա Սիմոնյանն ընդունել է առաջարկը՝ ընդգծելով, որ նոր պաշտոնն իրեն ավելի լայն հնարավորություններ կտա անարդարության բախված մարդկանց իրավունքները պաշտպանելու համար։