Մարիամ Մերաբովան մասնակցել է ռուսական «Перепой звезду!» նախագծին
04 Հուլիսի 2025, 09:20
Հայտնի ջազ երգչուհի Մարիամ Մերաբովան մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Перепой звезду!» երաժշտական նախագծին:
«Որքան ուրախ էի լինել «Перепой звезду!» գեղեցիկ նախագծի մի մասը: Ինձ համար պատիվ և մեծ հաճույք էր կատարել լեգենդար «Purple Rain» երգը հրաշալի Նիկոլայ Պրովատորովի հետ միասին։ Այս երաժշտությունը ժամանակից դուրս է, ժանրերից դուրս, սահմաններից դուրս: Այն զգացմունքների, ուժի, խոցելիության և ազատության մասին է։ Շնորհակալություն նախագծի թիմին հրավերի, երաժշտության, դետալների հանդեպ սիրո և բեմի կենդանի շնչառության համար», — նշել է երգչուհին:
«Purple Rain»-ը ամերիկացի հանրահայտ երգիչ, երգահան Փրինսի ստեղծագործությունն է։