Մարիամ Մերաբովան ամուսնու հիշատակին նոր ալբոմ է թողարկել
14 Օգոստոսի 2026, 23:30
Ռուսաստանաբնակ հայ երգչուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Մարիամ Մերաբովան ամուսնու մահվան տարելիցին թողարկել է «Արմեն Մերաբովի տրիո․ «Միակը»» ալբոմը։
Իր ուղերձում նա նշել է, որ Արմեն Մերաբովի մահից անցել է յոթ տարի. «Ժամանակը չի բուժում… Այն ամենը, ինչ գրում էիր, ասում, զգում, ինչպես սիրում էիր ու քո իմաստությամբ կիսվում, մնացել է, իսկ դու չկաս»։
Երգչուհու փոխանցմամբ՝ ամբողջ տարվա ընթացքում աշխատել են այս ալբոմի վրա։ Այն սիրով ու հույսով է լցված առ այն, որ տաղանդավոր երաժշտի արվեստը կշարունակի ապրել նաև նրա մահից հետո։
Կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը մահացել է 2019 թվականի օգոստոսի 15-ին։ 1998 թվականին կնոջ Մարիամ Մերաբովայի հետ նա ստեղծել է «Miraif» ջազային խումբը, որը բավականին հայտնի է Ռուսաստանում։
