Մարիամ Մերաբովայի «Երեք ակորդ» ալբոմն արդեն հասանելի է երաժշտական հարթակներում

19 Օգոստոսի 2026, 22:30

Մշակույթ

Երաժշտական հարթակներում թողարկվել է ռուսաստանաբնակ հայտնի հայ երգչուհի Մարիամ Մերաբովայի «Երեք ակորդ» լայվ-ալբոմը։

«Կան երգեր, որոնք ավարտվում են նախագծի ավարտի հետ։ Իսկ կան երգեր, որոնք ցանկանում ես պահպանել և քեզ հետ տանել։Երաժշտական հարթակներում թողարկվել է իմ «Երեք ակորդ» live ալբոմը։ Այն ներառում է այն երգերը, որոնք ես կատարել եմ համանուն հեռուստատեսային նախագծում։

Ինձ համար սա շատ տարբերվող երաժշտություն է՝ տարբեր բնավորությամբ, պատմություններով ու զգացողություններով։ Բայց այս երգերից յուրաքանչյուրը ժամանակին բեմում ապրել եմ, և այն դարձել է իմ երաժշտական պատմության մի մասը։ Այժմ դրանք հավաքվել են մեկ ալբոմում»,- Telegram-ի իր ալիքում գրել է Մերաբովան։

«Երեք ակորդ» ալբոմն արդեն հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում։