Մարիաննա Գևորգյանը InterContinental Music Awards մրցույթի եզրափակիչ փուլում է
19 Հուլիսի 2026, 14:10
Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը դուրս է եկել հեղինակավոր InterContinental Music Awards (ICMA) մրցույթի եզրափակիչ՝ «Լավագույն երաժիշտ» անվանակարգում։ Այս տարի լավագույնի կոչման համար մրցել է ավելի քան 3500 կատարող՝ աշխարհի ավելի քան 100 երկրից։
Մրցանակաբաշխությունը կանցկացվի օգոստոսի 23-ին՝ առցանց ձևաչափով։
Մարիաննան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր։ Այսօր նա հանդես է գալիս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հին երաժշտության համույթի կազմում՝ քանոնի կատարումներով ներկայացնելով հայկական մշակույթը։