Մարկ Ստեփանյանը արծաթե մեդալ է նվաճել ՌԴ լեռնադահուկային սպորտի առաջնությունում

29 Մարտի 2024, 17:45

Սպորտ

Յուժնո-Սախալինսկ քաղաքի «Լեռնային օդ» մարզա-զբոսաշրջային համալիրում կայացել է Ռուսաստանի լեռնադահուկային սպորտի առաջնությունը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնում է Մոսկվայի լեռնադահուկային ակադեմիան։

Ըստ աղբյուրի՝ ակադեմիայի մարզիկ Մարկ Ստեփանյանը համառ պայքարում արծաթե մեդալ է նվաճել։