Մարտիրոս Սարյանին նվիրված միջոցառում՝ Սանկտ Պետերբուրգում
02 Մարտի 2025, 18:08

Մարտի 2-ին Սանկտ Պետերբուրգի Հայ Երիտասարդական Միությունում տեղի կունենա արտ-բրանչ՝ նվիրված հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրվան։
Միջոցառումը կներառի Սարյանի կյանքի և ամենահայտնի կտավների մասին դասախոսություն, իսկ հյուրերը հնարավորություն կունենան ստեղծել սեփական աշխատանքները նկարչի ստեղծագործությունների ոճով: