Մարտիրոս Սարյանի մասին դասախոսություն՝ Սոչիում
25 Հունվարի 2025, 10:20

Հունվարի 25-ին Սոչիի Երիտասարդական տան նիստերի դահլիճում տեղի կունենա դասախոս Լիանա Գաբրիելյանի «Մարտիրոս Սարյան. նկարիչը և ժամանակը» ինտերակտիվ դասախոսությունը՝ նվիրված մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանին։
Միջոցառման մասնակիցները կծանոթանան նկարչի կյանքին ու ստեղծագործությանը, նրա հայտնի գործերին։ Դասախոսը կխոսի գեղանկարչության պատմության մեջ հայ անվանի նկարչի դերի մասին։ Բացի այդ, կկայանա Սարյանի հազվագյուտ արխիվային նյութերի և գեղանկարչական աշխատանքների շնորհանդեսը։
Դասախոսությունից հետո տեղի կունենա քննարկում արվեստասերների հետ։