Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց
14 Օգոստոսի 2026, 00:10
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նշենք, որ նախկին խորհրդարանականին ձերբակալել են օգոստոսի 13-ին, վաղ առավոտյան։ Հակակոռուպցիոն դատարանում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցով դատական նիստը մեկնարկել է 19։30-ին և տևել է 4,5 ժամ։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը հայտնել է, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Հավելենք, որ Գրիգորյանը նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու էր։