Մասաչուսեթսի MIT պատմության բաժնի վարիչ է նշանակվել պոլսահայ պատմաբան
21 Հուլիսի 2026, 18:21
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պատմության ֆակուլտետի դեկան է նշանակվել պոլսահայ պատմաբան Լեռնա Էքմեքճիօղլուն։ Այս մասին հայտնում է «Նոր Մարմարա» պարբերականի ֆեյսբուքյան էջը։
«Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում երեկվանից տարածվում է հերթական ուրախալի նորությունը։ Աշխարհի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), իր Պատմության ֆակուլտետի դեկան (բաժնի վարիչ) է նշանակել պոլսահայ պատմաբան, դասախոս Լեռնա Էքմեքչիօղլուին։
Էքմեքչիօղլուն 2011 թվականից ի վեր հանդիսանում է նշված համալսարանի դասախոսական կազմի անդամ։ Նա մասնագիտացած է ժամանակակից Մերձավոր Արևելքի, Օսմանյան կայսրության և Թուրքիայի պատմության, Հայոց պատմության, գենդերային հարցերի, կանանց իրավունքների, ցեղասպանագիտության և փոքրամասնությունների քաղաքականության ոլորտներում։ Էքմեքչիօղլուն 2022–2025 թվականներին զբաղեցրել է համալսարանի «Կանանց և գենդերային ուսումնասիրությունների» ծրագրի տնօրենի պաշտոնը և ներկայումս էլ շարունակում է դասավանդել նույն ծրագրում»,- նշված է հայտարարության մեջ։