Ծեծկռտուք՝ «Հրաշք այգի»-ում․ կալանավորվածների թվում է Մասիսի նախկին քաղաքապետի եղբայրը
22 Սեպտեմբերի 2026, 22:18
Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, գրում է Armlur-ը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին Արարատի մարզում գտնվող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ռեստորանը պատկանում է Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդին։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ռեստորանում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով խաթարվել է համալիրի բնականոն աշխատանքը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ միջադեպի մասնակիցներ Գոռ Հ.-ի, Գոռ Խ.-ի, Սևան Խ.-ի և Ռաֆայել Հ.-ի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանքը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։