Մասնակցել COP29-ին, թե ոչ, Երևանի որոշումն է. Ալիև
11 Նոյեմբերի 2024, 18:20
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Երևանին հրավեր է ուղարկել Բաքվում կայանալիք COP29 համաժողովին մասնակցելու համար:
«Մասնակցել COP29-ին Բաքվում, թե ոչ, Երևանի որոշումն է», — նշել է Ալիևը։
Նա նաև հիշեցրել է, որ այժմ Ադրբեջանն աջակցում է «խաղաղության օրակարգին» և ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է պատմության մաս: