Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ

10 Մայիսի 2025, 10:00

Քաղաքականություն

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տան տանիքը, տուժածներ չկան։

ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։