Մեծ հպարտություն եմ ապրում՝ խաղալով իմ ազգային հավաքականում. Նիկոլաս Կալուկյան

21 Մարտի 2024, 13:40

Սպորտ

Ամերիկացի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը մարտի 22-ին առաջին անգամ պաշտոնական խաղում հանդես կգա Հայաստանի երիտասարդական հավաքականում: Ավելի վաղ նա միայն մեկ ընկերական հանդիպում է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ, որում աչքի է ընկել գոլով։ Այս մասին գրում է sportball24․com-ը։

«Ինձ համար հետաքրքիր ժամանակ է։ Ես մեծ հպարտություն եմ ապրում, երբ խաղում եմ իմ ազգային հավաքականում։ Չկա ավելի լավ բան, քան ուժեղագույն մրցակիցների հետ պրոֆեսիոնալ միջավայրում գտնվելը։ Ես պլանավորում եմ իմ հետքը թողնել և վերադառնալ Սիրաքյուս, ինձ վստահ եմ զգում և հիանալի մարզավիճակում», — իր թիմի Syracuse պաշտոնական կայքին ասել է Կալուկյանը: