Մեծ փառատոն է նախատեսվում. Կարեն Ճինպաշյանը՝ Նավասարդյան 48-րդ մարզախաղերի մասին
20 Հունիսի 2025, 22:40
Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ-ի ) նախաձեռնությամբ հուլիսի 3-6-ը Լոս Անջելեսում կանցկացվեն Նավասարդյան 48-րդ մարզախաղերը : Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հ.Մ.Ը.Մ-ի շրջանայինի հանրային կապերի պատասխանատու Կարեն Ճինպաշյանը:
Նրա խոսքով՝ փառատոնին կլինեն մասնակիցներ Կանադայից, Լատինական Ամերիկայից: «Մեծ փառատոն է նախատեսվում: Մոտ 40 000 մարդ է հավաքվելու, մասնակցելու են մոտ 30 000 սկաուտական խմբեր, մարզական խմբեր, որոնք միմյանց հետ կմրցեն»,- ասել է նա:
Ըստ Կարեն Ճինպաշյանի՝ այս տարի փառատոնը նաև յուրահատուկ նորություններով է հագեցած։ Մասնավորապես, փառատոնի շրջանակում առաջին անգամ կկազմակերպվի տաղանդների շոու:
Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Վահիկ Պիրհամզեին նշել է, որ մարզիկները միմյանց հետ կմրցեն տարբեր մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, լող, թենիս, սեղանի թենիս, շախմատ և այլն:
«Իսկապես շատ մեծ փառատոն է նախատեսված: Այս տարի նախատեսում ենք տաղանդների շոու անցկացնել, որը ներառում է դերասանություն, երգ, պար: Տաղանդներին մրցանակներ են շնորհվելու, օրինակ՝ երկու հոգու համար թռիչք դեպի Հայաստան»,- հավելել է նա: