Մեծ թատրոնում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը
21 Հունիսի 2025, 11:52

Հունիսի 21-ին Ռուսաստանի Մեծ թատրոնի Բեթհովենյան սրահում տեղի կունենա «Մեծ թատրոնի պղնձի փայլը» փողային անսամբլի համերգը:
Ծրագրում կհնչի աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ամենաշատը կատարվող գլուխգործոցներից մեկը՝ «Սուսերով պարը», որն ունկնդրի մոտ որոշակի էներգետիկ տրամադրություն է առաջացնում։
«Սուսերով պար»-ի երաժշտութունը կոմպոզիտորը գրել է «Գայանե» բալետի վերջին գործողության համար։ Երաժշտությունը ստացել է համաշխարհային ճանաչում։