Մեծամորի ատոմակայանի փակումը կհանգեցնի ՀՀ-ի էներգետիկ կախվածության խորացմանը այլ երկրներից․ Զախարովա

22 Օգոստոսի 2026, 18:20

Քաղաքականություն

Մոսկվան Մեծամորի ատոմակայանից բխող անվտանգության ենթադրյալ սպառնալիքների մասին տեղեկությունների տարածումը դիտարկում է որպես ռուս-հայկական էներգետիկ համագործակցության ոլորտում պառակտում մտցնելու և տարածաշրջանի համար կործանարար արևմտյան ծրագրերն ու տեխնոլոգիաները առաջ մղելու փորձ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Ավելի վաղ արտասահմանյան մամուլում հայտարարություններ էին տարածվել ՀՀ-ի գործող ատոմակայանի կողմից իբր ստեղծվող անվտանգության սպառնալիքի վերաբերյալ։ Մասնավորապես, պնդվում էր, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար և պետք է փակվի։

«Նման տեղեկությունների տարածումը դիտարկում ենք որպես տվյալ ոլորտում ռուս-հայկական համագործակցության մեջ պառակտում մտցնելու և ՌԴ-ի մասնակցությամբ նախաձեռնությունների զարգացմանը խոչընդոտելու փորձ։ Բացի այդ, դրանք ընկալվում են որպես տարածաշրջանի համար իսկապես կործանարար արևմտյան ծրագրերի և տեխնոլոգիաների առաջմղման միջոց, որոնք, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից, զգալիորեն զիջում են ռուսական տեխնոլոգիաներին», — ընդգծել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Մեծամորի ատոմակայանի փակումը միայն կհանգեցնի ՀՀ-ի՝ այլ երկրներից էներգետիկ կախվածության խորացմանը։

Հիմա եթերում