Մեկ շաբաթից մենք միասին հեռացնելու ենք Ալիևի խամաճիկին. Աննա Գրիգորյան
31 Մայիսի 2026, 19:10
Վստահ ենք՝ հունիսի 7-ը ոչ միայն ընտրության օր է, այլև՝ իշխանափոխության։ Այս մասին Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ուղիղ մեկ շաբաթից մենք միասին հեռացնելու ենք Ալիևի խամաճիկին։ Այո, մեկ շաբաթ է մնացել մինչև ընտրությունները։ Այս ամբողջ ժամանակահատվածում մենք եղել ենք գրեթե բոլոր մարզերում։ Ջերմություն, վստահություն, համառություն ենք տեսել ձեր մեջ, և վստահ ենք, որ հունիսի 7-ը ոչ միայն ընտրության օր է, այլև իշխանափոխության օրն է»,- նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի ընտրությունները ճակատագրական են Հայաստանի համար։
«2021 թվականի ընտրությունները ճակատագրական արձան Արցախի համար։ 2026 թվականի ընտրությունները ճակատագրական են Հայաստանի համար։ Մենք կանգնած ենք Հայաստանի և Արևմտյան Ադրբեջանի միջև ընտրության առաջ։ Բայց մենք ընտրելու ենք Հայաստանը»,- ընդգծել է Գրիգորյանը։