Մեկնարկել է «Ice Arena 2023» առաջնությունը

27 Մայիսի 2023, 20:20

Սպորտ

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում հանդիսավորությամբ մեկնարկել է «Ice Arena 2023» առաջնությունը: Մարզական այս ստուգատեսն իր ձևաչափով և մասշտաբով աննախադեպ է մարզական կառույցի համար:

Երկու օր շարունակ տարբեր տարիքային խմբերում լավագույնի կոչմանն արժանանալու համար իրենց ուժերը կփորձեն 90 սան, իսկ նրանց ելույթները կգնահատեն Ռուսաստանից ժամանած մրցավարները: Առաջնության խորհրդանիշն է պինգվինը, որն, ի դեպ, այսուհետ կդառնա նաև մարզադպրոցի այցեքարտը: