Մեկնարկել են Կարեն Հովհաննիսյանի «Հետաքրքրասեր Վարվառա» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները

16 Ապրիլի 2025, 13:40

Մշակույթ

Ստավրոպոլի երկրամասում մեկնարկել են «Հետաքրքրասեր Վարվառա» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Մանկական դետեկտիվ պատմությունը շոումեն Կարեն Հովհաննիսյանի և ռեժիսոր Յուրի Կորոբեյնիկովի համատեղ նախագիծն է։

«Карго» կինոընկերությունը սկսել է մանկական սերիալի շարունակության նկարահանումները «Wink» առցանց կինոթատրոնի համար: Նախագծի նոր եթերաշրջանի նկարահանումները տեղի կունենան նաև Պյատիգորսկում, Կիսլովոդսկում, Ժելեզնովոդսկում և Էլկուշ գյուղում: