Մելիք Ավետիսյանը դարձել է բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության չեմպիոն

05 Հուլիսի 2025, 16:50

Սպորտ

Կոմի Հանրապետության մայրաքաղաք Սիկտիվկարում հուլիսի 2-ին ավարտվել է բռնցքամարտի Ռուսաստանի՝ 13-14 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը։

Առաջնության շրջանակներում Ադիգեայի Մայկոպի շրջանի Շունտուկ խուտորից 48 կգ քաշային կարգում Մելիք Ավետիսյանը զբաղեցրել է առաջին տեղը։ Մարզիկն անցկացրել է չորս մենամարտ։

Հաղթելով մրցաշարում՝ Ավետիսյանը հնարավորություն է ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Սերբիայում հուլիսի 22-ից 29-ը։

Հիմա եթերում