Մենք 102 ռազմաբազա բառը որևիցե հանդիպման ժամանակ չենք օգտագործել. Ալեն Սիմոնյան
24 Սեպտեմբերի 2026, 13:24
Մենք ռազմաբազա բառը որևիցե հանդիպման ժամանակ չենք օգտագործել: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ռուսական 102 ռազմաբազայի՝ ՀՀ-ից հանելու հարցին՝ ասել է ԱԽՔ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ ՌԴ-ի կողմից հնչել է այդ արտահայտությունը և դրանով կարելի է ենթադրել, որ իրենք քննարկելու բան ունեն. «Իսկ ՀՀ դիրքորոշումը վարչապետն արդեն ասել է՝ եթե իրենք ուզում են՝ կարող են լքել, եթե ուզում են՝ կարող են մնալ»։