Մենք ականատես եղանք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունների արձանագրմանը․ Ալեքսեյ Չերնյաև

Քաղաքագետ-ամերիկագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Չերնյաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները։

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ը փաստացի ցույց է տալիս, որ հրաժարվում է ՌԴ-ի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից։

«Այս բանակցությունների հիմնական կետը հետևյալն է․ Մարկո Ռուբիոն փաստացի պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է մեկ տարի առաջ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու փորձերից։ Իր հերթին, Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ ՌԴ-ն չի համարում, թե Ամերիկան հրաժարվել է այդ պայմանավորվածությունների կատարումից և սպասում է Վաշինգտոնի պաշտոնական հայտարարությանն այդ հարցի վերաբերյալ։

Այսինքն՝ մենք փաստացի ականատես եղանք կողմերի միջև տարաձայնությունների արձանագրմանը, և որ ամերիկյան կողմն այլևս Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները չի համարում իր համար պարտադիր»,- նշել է Չերնյաևը։

Փորձագետի կարծիքով՝ Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի ունեցած անհաջողությունները կարող են դրդել Դոնալդ Թրամփին վերանայել իր քաղաքականությունը Ուկրաինայի հարցում։

Հիմա եթերում