Մենք չենք մոռանում թափված արյունը և չենք ներում. Իրանի արտգործնախարար

09 Օգոստոսի 2026, 17:50

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը, չնայած արտաքին ճնշումներին, հավատարիմ է մնալու «դիմադրության քաղաքականությանը» և թույլ չի տալու, որ թափված անմեղ արյունը մոռացվի, հայտնում է IRNA գործակալությունը:

Իրանցի դիվանագետի խոսքով՝ պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ինքնազոհողությունից ու անկախության պահպանման ջանքերից հրաժարվող ժողովուրդները կորցնում են ավելին, քան պարզապես տարածքները՝ վտանգելով իրենց ազգային ինքնությունն ու ապագան տնօրինելու իրավունքը:

Արաղչին ընդգծել է, որ կապիտուլյացիայից հետո արժանապատվության վերականգնումն անհնարինին մոտ խնդիր է, և հենց այդ ռազմավարական տեսլականով էլ Իրանը շարունակելու է հետևել երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սահմանած քաղաքական ուղեգծին: